|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ամեն տարի ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Օրը նշելն առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը 1982 թվականի ապրիլի 18-ին: 1983-ին այն արդեն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։
Տոնի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը մշակութային ժառանգության, դրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել դրա պաշտպանության և պահպանման համար։
Հավելենք նաև, որ յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու համաշխարհային ժառանգության բազմազանությունը։