|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Իրավունք» թերթը գրում է. «Դեղերի փորձագիտական կենտրոնի» եւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի» աշխատակիցները շուրջ մեկ ամիս շարունակ չեն կարողանում տալ «Avastin» դեղամիջոցի փորձագիտական եզրակացության պատասխանը:
Հիշեցնենք, որ դեղամիջոցի կիրառման արդյունքում ութ մարդ հասել է կուրության շեմին: Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փորձաքննության արդյունքները 15-օրյա ժամկետում պատրաստ կլինեն: Դա էլ է շատ երկար ժամանակ՝ հաշվի առնելով, որ փորձաքննության ամեն մի օրվա ուշացումը, այսինքն մարդկանց հետ կատարվածի պատճառները չպարզելը կարող է բազում այլ մարդկանց համար խնդիր դառնալ:
Բայց ահա ամիսը լրացավ, բայց նախարարությունից, ի պատասխան մեր հերթական հարցման, կրկին ստացանք հետեւյալ պատասխանը. «Արդեն ասել ենք. երբ պատրաստ լինի, կհրապարակենք»: Ուրիշ ոչինչ:
Ստացվում է, որ 8 քաղաքացու կյանքը, որոնք կանգնել էին տեսողությունը կորցնելու վտանռի առջեւ՝ նրանց համար հեչ էլ կարեւոր չի:
Չնայած, երեւում է, դեղը ներկրող Սամվել Ալեքսանյանին առողջապահության նախարարն ու նրա շեֆն այնքան են սկսել բարձր գնահատել, որ հրատապ փորձաքննությունը փորձում են ամեն կերպ ձգել: Չնայած, ի վերջո, ստիպված կլինեն մի օր արդյունքները հրապարակել, թաքցնելն անհնար է»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: