|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, որոնց առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրությունը տեղի է ունեցել փակ, գաղտնի քվեարկությամբ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի համար առաջադրված Մեսպրոպ Մեսրոպյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 88 պատգամավոր, դեմ՝ 6: Հանձնաժողովի անդամի թեկնածու Սեդա Շահինյանի օգտին կողմ է քվեարկել 91 պատգամավոր, դեմ՝ 3-ը, Սերգեյ Ավինյանի թեկնածությանը՝ 90 կողմ, 4 դեմ, իսկ Կամո Սարգսյանի թեկնածությանը՝ 87 կողմ, 6 դեմ:
Արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: