|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Ավստրիայի ազգային խորհուրդը անվստահություն է հայտնել կառավարությանը` կանցլեր Սեբաստյան Կուրցի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Որոշմանն աջակցել են Ավստրիայի սոցիալ–ժողովրդական կուսակցության 52, Ավստրիական ազատություն կուսակցության 51 և JETZT կուսակցության 7 պատգամավոր:
Սա 1945 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ երկրի խորհրդարանը պաշտոնանկ է անում կանցլերին։ Անվստահության վոթումի մասին հարցը բարձրացրել է ընդդիմությունը` երկրում առկա կառավարական ճգնաժամի ֆոնին: