|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ամփոփվել են մայիսի 20-ից 24-ը 3-րդ զորամիավորման բազայի վրա անցկացված զինված ուժերի զորամասերի հրամանատարական կազմի հավաքների արդյունքները:Ամփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանն անդրադարձել է հրամանատարական հավաքների ընթացքում՝ մայիսի 23-ին, 3-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացված մարտական հրաձգությամբ գնդային ցուցադրական մարտավարական զորավարժությանը: Զորավարժությունն անցկացվել է անմիջապես զորամասի պահպանության շրջանում՝ հավանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Գեներալ-մայոր Ա.Մակարյանը բարձր է գնահատել հրամանատարական կազմի պատրաստվածության մակարդակը և հավաքների նպատակը համարել լիովին իրագործված: Զեկույցում ընդգծվել է, որ զորամասերի հրամանատարական կազմը ևս մեկ անգամ հաստատել է. զինված ուժերն ունակ են պատվով կատարել առաջադրված մարտական խնդիրները և ապահովել սահմանների անառիկությունն ու խաղաղ բնակչության լիարժեք պաշտպանությունը: