|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով: