|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կատալոնիայի խորհրդարանի նախկին նախագահ Կարլես Պուչդեմոնը, որը թաքնվում է Բելգիայում, և նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը նախնական կալանքի տակ է իսպանական բանտում, պատգամավորական մանդատներ են ստացել Եվրախորհրդարանում. հայտնում է Известия-ն:
Պուչդեմոնը համար մեկն է կատալոնական կոալիցիայի` Lliures per Europa-ի ցուցակում, որը ստանում է 54 տեղից (այդքան տեղ է Իսպանիան ստացել ԵԽ-ում) երկուսը:
Ժունկերասը գլխավորում է «Այժմ հանրապետություններ» կոալիցիայի ցուցակը, որը ստացել է ԵԽ-ում երեք տեղ:
Հիշեցնենք, որ նրանց դեմ գործեր էին հարուցվել Կատալոնիայի անկախության հանրաքվեից հետո: