|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցներից մեկի կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել մեկ քաղաքացի`Ջ. Ա.-ն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ հանրահավաք են կազմակերպել` հայտարարելով, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքն է: Ելույթներից մեկի ժամանակ Ջիվան Աբրահամյանը սպառնալիքներ է հնչեցրել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին, ասելով, որ եթե Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում, ապա «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը»: