|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ես ուղղակի ամաչում եմ իրենց փոխարեն,սա վայրենություն և անկարգություն է: Այսպես արձագանքեց Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դասախոս, արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` մեկնաբանելով մի խումբ ուսանողների բողոքի ակցիան, որոնք պահանջում էին ռեկտորի հրաժարականը:Դասախոսը կարծում է, որ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը ընտրվել է օրինական ճանապարհով
Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով` ըստ լուրերի, ցույցի կազմակերպիչները Արմեն Հարությունյանն ու Վասիլի Գևորգյանն են, որոնք հավակնում են ռեկտորի պաշտոնին: Արվեստաբանը մանրամասնեց, որ Արմեն Հարությունյանը իր ուսանողն է եղել, ավելին` ինքն է ուղղել նրա «անգրագետ դիսերտացիան»:
«Ինչո՞ւ Արմեն Հարությունյանը կամ Վասիլ Գևորգյանը չեն դիմել ռեկտորի պաշտոնի համար, քանի որ կարգեր և պայմաններ կան դրա համար»-ասաց դասախոսը: