|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մայիսի 17-ին Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում ստացավ Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։
Պաշտոնական փաստաթուղթն Ուկրաինայի ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Շկուրովի և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությամբ գլխավոր հյուպատոսին հանձնեց հյուպատոսական ծառայության գլխավոր վարչության փոխտնօրեն Վալերիյ Լոբաչը:
Արարողությանը շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Գևորգ Պետրոսյանը։ Հայ դիվանագետը ներկաներին վստահեցրեց, որ իր իրավասության ներքո գտնվող հյուպատոսական տարածաշրջանում կիրականացնի 1963 թվականի Վիեննայի՝ Հյուպատոսական կապերի մասին կոնվեցիայով նախատեսված գործառույթներն՝ ի պաշտպանություն այդ մարզերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի, ինչպես նաև՝ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և տարածաշրջանի միջև կապերի և գործակցության ընդլայնման ուղղությամբ։