|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մայիսի 18–ին ժամը 11–ից Հայաստանի 100–ից ավել թանգարանների դռները մինչև կեսգիշեր բաց կլինեն բոլոր այցելուների համար. այս տարի Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանային գիշեր» միջոցառումները նույն օրը` մայիսի 18–ին են։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։
«Ստացվում է`վաղը կրկնակի տոն է արվեստասերների համար։ Յուրաքանչյուր թանգարանի վաղվա ծրագրին կարող են ծանոթանալ մեր պաշտոնական էջում ` Mincult.am–ում։ Ի դեպ, ոչ մի թանգարանի ծրագիր չի կրկնելու նախորդ տարիների ծրագրերը»,–ասաց նա։
Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան»:
Հայաստանը «Թանգարանային գիշեր» միջոցառմանը մասնակցում է 2005 թվականից, այն ժամանակ ծրագրին միացել են 9 թանգարան: