|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի մայիսի 16-ին հրապարակել է «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը, որով արձանագրվել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում:
Դիմումատուն պահանջել է 104,061,598 դրամ փոխհատուցում նյութական վնասի, 5 հազար եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի և 4,056,411 դրամ՝ կատարված ծախսերի և ծախքերի համար:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է 133,958 եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում և 3 հազար եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար: