|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսական Առաջին ալիքը նախնական հետաքննության արդյունքների հիման վրա որոշել է չեղարկել «Մանկական ձայն»-ը երաժշտական մրցույթի եզրափակիչի արդյունքները, որոնց համաձայն` հաղթել էր հայտնի երգչուհի Ալսուի դուստրը` Միքելլան: Այդ մասն հայտնում է ТАСС-ը:
«Ստուգումների միջանկյալ արդյունքները հաստատում են, որ քվեարկության վրա արտաքին ազդեցություն է եղել, ինչն ազդել է շոուի արդյունքի վրա»,- նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էին նաև Հայաստանից և Արցախից երկու հայ մասնակիցներ, որոնք եզրափակիչում չհայտնվեցին, սակայն շատ հաջող ելույթներ ունեցան: Group-IB-ի հետաքննության արդյունքները կհրապարակվեն մայիսի վերջին: