|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամերիկյան Նյու Հիվըն քաղաքում գտնվող թուրքական Դիյանեթ մզկիթն այրվել է. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական կողմը հայտարարում է, որ մզկիթը հրդեհել են: Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանը հայտնում է, որ շարունակվում են հանցագործների որոնողական աշխատանքները, նրանց գտնելու համար նշանակվել է պարգև: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել պայքարել իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ: «Ռամադան սուրբ ամսին Թուրքիայի ենթակայության տակ գտնվող եկեղեցու այրումը Նյու Հիվըն քաղաքում ամբողջ աշխարհում ուժեղացող իսլամաֆոբիայի վառ օրինակ է»,- ասել է նա: