|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Եղվարդի զորամասում շարքից հանվեց ժամկետանց զրահատեխնիկան: Այս կերպ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի շրջանակում, որով նախատեսվում է նմանատիպ զրահապատ մեքենաների համար ունենալ սահմանային գիծ: Զրահապատ մեքենաների կրճատման այս նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի «Գործընկերներ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում: Այն իրականացնելու համար Եղվարդի զորամասում ներկա են եղել Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, նաև ներկայացուցիչներ ՆԱՏՕ-ից և բարձրաստիճան զինվորականներ Գերմանիայից:
Այսօր, ըստ նախատեսվածի, կրճատվել է զրահապատ 21 մարտական մեքենա: Սա ծրագրի առաջին փուլն է: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 140 մարտական զրահապատ մեքենաների վնասազերծում, ապամոնտաժում և ապառազմականացում: Իսկ արդեն ծրագրի հետագա փուլերում նախատեսվում է Հայաստանում հիմնել ականազերծման կրթական ստորաբաժանում: