|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօր կառավարության նիստում տնտեսական զարգացման փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը:
Ընկերությունը նախատեսում է կառուցել կոմպոզիտային գազաբալոնների արտադրություն, 3 տարվա ընթացքում կստեղծվի 112 աշխատատեղ` միջինը 160 հազար դրամ աշխատավարձով:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցրեց, թե ի՞նչ ճնշումի համար են նախատեսված լինելու գազաբալոնները: Փոխնախարարը պատասխանեց, որ Հայաստանում տեխնիկական կանոնակարգով սահմանված է, որ 19,6 մեգապասկալ ճնշումից ոչ ավելի լիցքավորում պետք է լինի:
Որոշումն ընդունվեց: