|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց` բացառում է, որ իրենց խմբակցությունը երբևէ կարող է համագործակցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Պատգամավորը վստահ է` օրերս ձևավորված` Քոչարյանի աջակիցների դաշինքում սխալ հաշվարկ են կատարել. Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ որևէ պարագայում չի կարող ունենալ ՀՀ քաղաքացիների վստահությունը: «Նրանք թերագնահատում են մեր քաղաքացիներին՝ կարծելով, թե հիշողություն չունեն», - շեշտեց ԼՀԿ-ականն ու հավելեց, որ ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները նպատակ ունեն Քոչարյանի «բանտ նստեցնելուն» խանգարել և պաշտպանել նրա ունեցվածքը: «Այդ ամենին քաղաքական շղարշ հաղորդելու միտում կա»,- նշեց Գևորգ Գորգիսյանը: