|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը: Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական Report-ը:
Հանդիպումը կայացել է Արևելյան գործընկերության 6 երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում:
***
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է նախարարների կարճատև հանդիպման մասին` հավելելով «նախարարները միմյանց ձեռք սեղմեցին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն»:
Լուսանկարները` ստորև:

