|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) հետ. հայտնում է ադրբեջանական АПА-ն`վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում շարունակվել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների շուրջ քննարկումները։