|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանում գործունեություն ծավալող, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական հանրություն» կազմակերպությունը բողոքի է հղել «Թվիթեր» սոցիալական կայքին: Պատճառն այնն է, որ «Թվիթեր»-ը փակել էր վերոնշյալ կազմակերպության անձնական հաշիվը (աքաունթ) հայերի բողոքի հիման վրա. հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Կազմակերպությունը բողոքի նամակ է ուղարկել «Թվիթեր»-ին այս որոշման վերաբերյալ, որը, սակայն, մնացել է անպատասխան: «Եթե «Թվիթեր»-ն ընդունում է հայերի բողոքները, աչք փակելով մեր մեկ միլիոն քաղաքացիների իրավունքի վրա, ուրեմն նմանատիպ` երկակի ստանդարտներով որոշումը միայն խղճահարություն է հարուցում»,- նշված է կազմակեպության տարածած հայտարարության մեջ: