|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանը և Իրանը արձանագրություն են ստորագրել քաղաքացիների առանձին կատեգորիաների համար վիզային ռեժիմի դյուրացման մասին, ինչը կնպաստի շփումների զարգացմանը: Այդ մասին Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:
Մասնավորապես` գործարարները կկարողանան հեշտացված կարգով վիզա ստանալ շահագրգիռ կազմակերպությունների ուղիղ հրավերների հիման վրա:
«Իհարկե, դա կնպաստի մարդկանց միջև շփումների զարգացմանը»,- ասել է ՌԴ նախարարը: