|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերով վիզային ռեժիմի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի խոսքով` համաձայնագրի կնքումն աննախադեպ է, քանի որ, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից բացի, Արգենտինան կլինի առաջին պետությունը, որի հետ Հայաստանը կունենա այցելություններ` առանց վիզային ռեժիմի:
«Դա կխթանի ոչ միայն Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, այլեւ կնպաստի քաղաքացիների փոխադարձ այցելություններին»,- նշել է փոխարտգործնախարարը: