|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Sukhoi Superjet 100 ևս մեկ ինքնաթիռ տեխնիկական անսարքության պատճառով չի թռչել Դոնի Ռոստովի օդանավակայանից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն` իրավիճակին ծանոթ աղբյուրին հղումով։
Ինքնաթիռը պետք է կատարեր Դոնի Ռոստով – Մոսկվա չվերթը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մուրմանսկ մեկնող SSJ-100 ինքնաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Շերեմետևո օդանավակայանում, սկսվել էր հրդեհ, զոհվել էր 41 մարդ: Ենթադրվում է, որ օդանավին կայծակ է հարվածել, ինչից հետո վայրէջք կատարելու որոշում է կայացվել: Վարկածների թվում են նաև օդաչուների ցածր պատրաստվածությունը և տեխնիկական անսարքությունը: