|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 7-ին, ավանդույթի համաձայն, առաջնագիծ են այցելել ՊԲ բարձրագույն հրամկազմի և հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
Շնորհավորելով դիրքապահներին մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի առթիվ, վերջիններս հետաքրքրվել են սահմանին տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողներին հանձնել նվերներ: