|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գոյություն չունի միջազգային իրավունք, գոյություն չունի անվտանգության այն համակարգը, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» համաժողովում ելույթում ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ բարեկամիս բարեկամը կարող է լինել մեր թշնամին, և թշնամու դաշնակիցը կարող է լինել նաև իմ դաշնակիցը: Այս իրավիճակում առավել կարևոր եմ համարում, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքից հետո նոր թափ հաղորդվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին: Եվ այս խնդիրը բանակցային սեղանի վրա չէ, և միայն իշխանությունների կողմից չէ , որ լուծվելու է»,- ասաց նա:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսնայութում: