|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։
Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։
«Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։