|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարությանն աշխատավարձերը բարձրացնելու առաջարկություն է ներկայացնելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Դեռ չգիտեմ, թե որքան կբարձրանան աշխատավարձերը: Հաշվարկները մենք անում ենք մի քանի տարբերակով։ Չենք կարող ասել՝ ինչ տարբերակ կաշխատի, եւ ինչ հաշվարկներ հաշվի կառնվեն»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Նախարարը նկատեց, որ ներկայում ԱԻՆ շարքային աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, թեպետ կառավարությունը լուծել է որոշակի այդ հարցը:
«Տվել է բավականին մեծ գումար, որը պարգեւավճարների ձեւով մենք տալիս ենք, հաշվում ենք, որ դա աշխատավարձի ավելացում է, որովհետեւ դա իրենց աշխատավարձերի մոտավորապես 30 տոկոսն է»,– ասաց Ֆելիքս Ցոլակյանը: