|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն Սվետլանա Ակսելրոդին:
Նա նախագահ Սարգսյանին ներկայացրել է ՄԱԿ-ի փորձագետների թիմի կողմից պատրաստված «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և հսկողությունը Հայաստանում․ ներդրումները հիմնավորող փաստարկներ» զեկույցը:
Զեկույցում ներկայացված են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրներն ու այդ հիվանդություններով պայմանավորված տնտեսական ծախսերը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նման ուսումնասիրության անցկացումը և կարևորել ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված միջոցառումները։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված քայլերին: