|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանից ժամանող հարյուրավոր մեքենաներ կանգ են առել Վերին Լարսի անցակետի մոտ՝ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ: Ռուսական «Առաջին ալիքը» հայտնել է, որ ավտոմեքենաների մեծ հոսքը կապված է մայիսյան տոների հետ. ՌԴ տարբեր շրջաններից մեծ թվով զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստան ու Վրաստան՝ մայիսյան տոները նշելու:
Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին Վրաստանում Հայաստանի դեսպանատնից SHANTNEWS.am-ին հայտնեցին.«Ռուս սահմանապահներն ասում են, որ հերթերը, կուտակումները հիմնականում չեզոք գոտում են, քանի որ վրացիների մոտ ինչ-որ խնդիր էր ծագել, չէին կարող արագ սպասարկել մեքենաները, բայց այժմ կարծես թե հերթը շարժվում է տեղից ճանապարհների դեպարտամենտից հայտնել են, որ իրենց բոլոր ճանապարհները բաց են, խնդիրներ չկան, հերթերը մաքսակետում են, ինչն իրենց չի վերաբերում: Վրաստանի մաքսակետում ասում են՝ մեքենաների թիվը պարզապես մեծ է, դրա համար էլ հերթ է գոյացել»: