|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Грузия.Online -ը հաղորդում է, որ ռուս- վրացական Վերին Լարսի սահմանային անցակետում մարդկանց և ավտոմեքենաների հսկայական հերթեր են գոյացել: Մեքենաների թիվն անցնում է 300-ից: Մեքենաների կուտակումներն առաջացել են Վերին Լարսի գործունեության վերասկսումից հետո, երբ մարդիկ սկսել են մեծ հոսքերով ուղևորվել դեպի Ռուսաստանի Դաշնություն:
Վարորդների խոսքով` ստիպված են լինում սպասել 6-8 ժամ` ռուսական մաքսակետ հասնելու համար:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին սողանքի պատճառով Վերին Լարս անցակետը փակվել էր: Դրա գործունեությունը վերականգնվեց միայն սեպտեմբերի 1-ին: