|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է կոնֆլիկտային գոտիներում գերիների փոխանակման «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի օգտին: Այս մասին հաղորդում է rusarminfo-ն:
«Մենք միշտ էլ բոլոր իրավիճակներում հանդես ենք գալիս մարդասիրական լուծումների օգտին` գերիների փոխանակում, դիակների փոխանակում: Եվ մենք կարծում ենք, որ դա կնպասի կոնֆլիկտային գոտիներում փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը, լինի դա Մերձավոր Արևելքում, լինի դա Լեռնային Ղարաբաղում, թե Ուկրաինայի հարավ-արևելքում»,- ասել է Լավրովը: