|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայաստանի պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, բացի զանգվածային կրճատումներից, մեկ այլ առանձնահատկություն ունեն: Ըստ էության նախարարությունների վերակազմավորման անվան տակ փաստացի հիմքից ստեղծվելու են նոր կառույցներ:
Նախ, բոլոր աշխատակիցներին օրենքով նախատեսված կարգով ազատելու են աշխատանքից, իսկ հետո նոր նշանակումներ կատարեն: Սպասելի է, որ իշխանությունները նշանակելու են նրանց, ում այդ դեպքում տվյալ նախարարը ցանկանա՝ այդ կերպ ազատվելով «պատուհաս» դարձած կադրերից:
Փաստացի իշխանությունները գտել են ոչ միայն նախկին համակարգի կադրերից ազատվելու, այլ նաև սեփական «քայլողներին» աշխատանքով ապահովելու բաղադրատոմսը:
Ընդ որում՝ այդ ամենը կիրականացվի բացառապես օրենքի տառին համապատասխան, այսինքն՝ թղթերով ամեն բան կարգին կլինի: Միայն թե, առկա են լուրջ անհանգստություններ, որ դրա արդյունքում դուրս կմնան պրոֆեսիոնալները, որպեսզի իշխող ուժը կարողանա տեղավորել բոլոր «սվոյներին»»,-գրում է թերթը: