|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ և Կալիֆոռնիայից կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը, իր պաշտոնական կայքէջում նշել է, որ Սաուդյան Արաբիան կաջակցի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը. հայտնում է ermenihaber.am կայքը:
Ադամ Շիֆը հանդիպում է ունեցել Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպան, արքայադուստր Ռիմա Բինտ Բենդեր բին Սուլթան բին Աբդյուլազիզ ալ Սաուդի հետ, որի ժամանակ նաև անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևին: Սաուդյան արքայադուստրը պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ բանաձևի ընդունմանը: