|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում օտարերկրյա ներդրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ միլիոնավոր մարդկանց նման դիտում է ամերիկյան «Գահերի խաղը» հանրահայտ հեռուստասերիալը: Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը:
Ցզինպինի խոսքը զարմանք է առաջացրել թե’ իր օգնականների, թե’ հյուրերի մոտ, երբ ասել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհը, որում մենք ապրում ենք, չհայտնվի Վեսթերոսի յոթ թագավորությունների քաոսային պատերազմում»:

Նշվում է, որ չինացի առաջնորդը երկրի միակ ղեկավար պաշտոնյան չէ, որ դիտում է «Գահերի խաղ»-ը: Օրերս երկրի վարչապետ Լի Կեցյանը Խորվաթիայում ելույթի ժամանակ ևս մեջբերում էր արել հեռուտասերիալից` համեմատելով Խորվաթիայի և Չինաստանի հարաբերությունները:
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ պաշտոնյաներից մեկը տեղեկացրել է, որ Չինաստանի ղեկավարն ու վարչապետն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով դիտում են սերիալի միայն կրճատված տարբերակը: «Մենք այն կոչում ենք ադամանդյա տարբերակ»,- նշել է պաշտոնյան: