|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին հավատում է իրենց հաղթանակին: Այդ մասին Պիզելին ասաց հավաքականի բաց մարզումից հետո` լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Մենք աշխատում ենք միայն հաղթանակի համար: Ուրիշ ոչինչ մեզ հետաքրքիր չէ: Պետք է մտածենք, որ ուժեղ ենք, և մեզ մոտ ամեն ինչ կստացվի: Երկու տարի առաջ լավ ֆուտբոլ էինք ցուցադրում: Վերջին ժամանակներս մեզ մոտ չի ստացվում հաղթել: Պետք է ամեն ինչ մոռանանք և անենք հնարավոր ամեն բան հաղթանակի համար»,- նշեց Պիզելին:
Խոսելով «Կրասնոդար» տեղափոխվելու մասին` Պիզելին ասաց. «Կուբան»-ում ավելի քիչ էի խաղում: Ես 28 տարեկան եմ, սպասելու ժամանակ չունեմ: Իմացա, որ «Կրասնոդար»-ը հետաքրքրված է ինձնով, ընդունեցի առաջարկը: Այնտեղ ավելի շատ կկարողանամ խաղալ և ավելի շատ կօգնեմ ազգային հավաքականին»:
Ֆոտո` Շուշանիկ Հակոբյան