|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վլադիվոստոկում ավարտվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի` 3,5 ժամ տևած հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:
Մամուլի ասուլիսում, խոսելով կորեական խնդրի լուծման մասին, Պուտինն ասել է. «Ներկայումս, և մենք դրա մասին այսօր խոսել ենք, հարկավոր է վերականգնել միջազգային իրավունքը: Վերադառնալ իրավիճակին, երբ միջազգային, ոչ թե բռունցքի իրավունքն է որոշում իրավիճակն աշխարհում»:
Նա նաև Կիմ Չեն Ընին անկեղծ մարդ է անվանել, որը պատրաստ է խոսել բոլոր թեմաներից: