|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.05-ին, 1979 թ. ծնված Լալի Ա.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ընկերը` 1985 թ. ծնված Գևորգ Ա.-ն, բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իր գլխին և դեմքին, ինչից հետո ինքը սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը՝ հարվածել է նրա ձախ թևին՝ պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գևորգ Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: