|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուներ իր ժամանակը և ԵԽԽՎ-ում խոսել է այն բաների մասին, որոնք առարկայական էին այդ ելույթի համար: Այս մասին այսօր Ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու վարչապետ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից չխոսեց Հայոց ցեղասպանության մասին:
«Հիմա դուք ի՞նչ եք ենթադրում՝ վարչապետը, որ չխոսեց, դրանից ինչ-որ բան փոխվե՞ց, դուք չգիտե՞ք յուրաքանչյուր հայի վերաբերմունքն այս ծանրագույն խնդրի վերաբերյալ՝ կառավարությունում լինի, թե` այլ տեղում: Արդարությունը վերականգնելու վճռականությունը երբեք չի կորել, առավել ևս, երբ արդարությունը մերժված է»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով Բաքվից ստացված տեղեկությանը, թե Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Փաշինյան-Ալիև հանդիպման մասին չի հայտարարվել, գիտեք, որ ամսի 15-ին մենք հանդիպել ենք Մոսկվայում, որի ժամանակ քննարկել ենք, թե հաջորդ քայլն ինչպես է լինելու, մոտավոր ուրվագծել ենք, թե որտեղ, երբ և ինչպես կարող է դա լինել: Սա եռանախագահներին և նախարարներին է վերաբերում, և յուրաքանչյուրը պետք է ճշտի՝ ինչպես է հնարավոր ֆիքսել այս ժամկետները: Գիտեք, որ հանդիպումները տեղի են ունենում տարբեր մայրաքաղաքներում, այդ թվում՝ ՄԽ համանախագահող երկրների, ուստի բոլոր տարբերակները բաց են: Բայց ճիշտ է, որպեսզի բոլորս պայմանավորվենք, հետո միասին հայտարարենք»:
Ի պատասխան դիտարկմանը, թե ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ռուսական առաջարկներով տարբերակն է բանակցային սեղանին, Զոհրաբ Մնացականյանը զարմացավ, որ նման բան կարող էր ասվել: «Այն, ինչ մենք արտահայտել ենք հայտարարության մեջ, դա արտահայտում է այն, ինչ մենք քննարկել ենք»,-շեշտեց նա: