|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր`ապրիլի 23-ին, Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար, բացի քաղաքապետից:
«Մեր անձնակազմին արդեն տեղյակ եմ պահել, նաև մեր ավագանու անդամներին կուզեի տեղյակ պահել, որ լինելու են եռամսյակային պարգևավճարներ ամբողջ անձնակազմի համար: Անձնակազմը, բառի բուն իմաստով, գիշեր-ցերեկ աշխատել է, 3-4 անգամ ավելի աշխատանք է կատարել, քան անցած տարի այս ժամանակ և պետք է իր աշխատանքի, նվիրվածության համար պարգևատրվի»,- մանրամասնեց նա`հավելելով, որ հետագայում նախատեսում է քննարկել քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման հարցը: