|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետից ստացել է քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ։
«Այս հարցը հետպատերազմյան ծանր ու լարված իրավիճակում վստահաբար առաջնահերթությունների շարքում չէ, բայց քանի որ առաջացրել է հանրային հետաքրքրություն, հարկ եմ համարում դրան անդրադառնալ։ Երևանի քաղաքապետից ստացել եմ քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնելու առաջարկ՝ փոխարինելու Տիգրան Վիրաբյանին։ Իմ առավելագույն կարողություններն ի շահ քաղաքի գործադրելու մղումով՝ առաջարկն ընդունել եմ։ Ավագանու առաջիկա նիստում այն կդրվի քննարկման։
ՀԳ Ինչ վերաբերում է երեկվանից իմ անձի վերաբերյալ անանուն էջերով և անունավոր լրատվականներով շրջանառվող սուտ «բացահայտումներին», պարզ է, որ դրանց նպատակն ինձ վարկաբեկելն է․ մեկնաբանելու կարիք չեմ տեսնում»։