|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանում նախատեսվում է տեղադրել ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:
Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են Երևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգում: Նախագծերը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է տեղադրել Մոսկովյան փողոց հ. 31 հասցեում, Պերճ Զեյթունցյանինը՝ Կասյան փողոց հ. 3 հասցեում, Կարապետ Մելիք-Օհանջանյանինը՝ Կիևյան փողոց հ. 5 հասցեում, Հրաչյա Թամրազյանինը՝ Տերյան փողոց հ. 59 հասցեում: