|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է իր դեմ հարուցված մեղադրանքին: Նշենք, որ ժամեր առաջ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հիմքով:
«Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։
Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։ Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում»,- գրել է Դավիթ Սանասարյանը: