|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը հրապարակավ խնդրեց Դավիթ Սանասարյանին` դադարեցնել հացադուլը: Նրան միացան հանրահավաքի մյուս մասնակիցները: «Մենք` մեծերս մեղավոր ենք զգում մեզ, որ դուք` երիտասարդներդ նման ծայրահեղ քայլի եք դիմել, խնդրում եւ պահանջում ենք` դադարեցրեք»:
Սանասարյանը լսեց «հանրային պահանջը» եւ դադարեցրեց հացադուլը, միեւնույն ժամանակ հայտարարեց, որ փողոցներն ու հրապարակներն ազատ չեն թողնելու, անցկացնելու են տարբեր ակցիաներ, երթեր, իսկ մյուս շաբաթ կհրավիրեն հանրահավաք, այս անգամ արդեն` «օրենքի տառին» համահունչ:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը հացադուլ էր սկսել` հայտարարելով, որ այդ կերպ ինքը ոչ թե իշխանություններից է ինչ-որ բան պահանջում, այլ ակնկալում էր, որ հասարակությունը կարձագանքի, եւ մարդիկ կգան Ազատության հրապարակ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սանասարյանին միացած 4 երիտասարդներն առավոտյան արդեն դադարեցրել էին հացադուլը` առողջական խնդիրների պատճառով: