|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող` Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ մասնակցել է մամուլի ասուլիսին, որի ժամանակ անդրադարձել է երկու երկրների փոխհարաբերություններին. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ինչ-որ հաղորդագրություն է բերել Սիրիայից Թուրքիային` երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից, Զարիֆը պատասխանել է. «Ես Սիրիայում Բաշար Ասադի հետ երկար հանդիպում ունեցա: Այս հանդիպման խոսակցության վերաբերյալ զեկուցագիրը հանձնելու եմ պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»:
«Մենք հասկանում ենք Թուրքիայի անհանգստությունը սեփական երկրի դեմ ուղղված վտանգների վերաբերյալ: Մեզ համար շատ կարևոր է թուրք ժողովրդի բարօրությունն ու անվտանգությունը: Այս թեմայով շատ լուրջ համագործակցություն ունենք»,- ասել է նա: