|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ կունենա մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին։ Ծրագրում Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործություններն են։ Ալեքսանդր Ռոմանովսկին կկատարի Ռախմանինովի դաշնամուրի թիվ 3 կոնցերտը։ Ծրագրի երկրորդ մասում նվագախումբը կներկայացնի ռուս մեծ կոմպոզիտորի թիվ 2 սիմֆոնիան։
Ի դեպ, The New York Times-ը Ռոմանովսկու ալբոմը՝ բաղկացած Ռախմանինովի ստեղծագործություններից, գնահատել է որպես մեծագույն նվաճում, իսկ բրիտանական The Guardian-ը նրան անվանում է ռուսական դաշնամուրային դպրոցի ավանդույթների իրական պահպանողը։
Ալեքսանդր Ռոմանովսկին սիրված ու սպասված դաշնակահար է հայ երաժշտասերների համար։ Նա բազմիցս ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, և բոլոր համերգներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում։ Ինքը՝ Ռոմանովսկին, խոստովանում է, որ Հայաստանն իր համար առանձնահատուկ վայր է, որտեղ ցանկանում է ավելի ու ավելի հաճախ այցելել։ «Այստեղ շատ բան եմ գտել, ինչն ինձ համար կարևոր է երաժշտության մեջ։ Զգում եմ, որ Հայաստանն ինձ ձգում է»,- մի առիթով ասել է երաժիշտը։
Ռոմանովսկին ելույթներ է ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, լավագույն նվագախմբերի հետ ու դիրիժորների ղեկավարությամբ։