|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
1989-ի ապրիլի 9-ի ողբերգական դեպքերից անցել է 30 տարի: Այդ օրը Թբիլիսիում սովետական բանակը տանկերով և թունավոր գազով դաժանաբար ցրեց Վրաստանի անկախության համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին: Ապրիլի 9-ին Ռուսթավելի պողոտայում զոհվեց 21 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացան տարբեր տեսակի վնասվածքներ և թունավորում:
Օրվա կապակցությամբ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում դեպքերի վերաբերյալ անցկացվեց դասախոսություն, ինչից հետո կենտրոնի մանկավարժական կոլեկտիվը, «Արթուր Ղարիբյան» պատանեկան միությունը և աշակերտները ուղևորվեցին դեպի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան՝ ծաղկեպսակ դնելու: