|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի հյուսիսում դատարանը 6 և 10 ամսվա բանտարկության է դատապարտել 2 բուսակեր ակտիվիստների, որոնք մսի խանութների և ճաշացանկում մսի ճաշատեսակներ ունեցող ռեստորանների վրա հարձակումներ էին կատարել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Հանցագործները 23-ամյա բանվոր Սիրիլն ու մանկապարտեզի 29-ամյա աշխատակից Մաթիլդան են: Նրանք մեղադրվում են իրենց աշխատավայրերի հարակից հատվածում գտնվող մսի, ձկան խանութների, ինչպես նաև ռեստորանների ավերման ու հրկիզման մեջ:
Ըստ Ֆրանսիայի օրենսդրության` բուսակերները, որոնց սպառնում է 2 տարուց պակաս պատիժ, կարող են բանտարկությունից խուսափել՝ փոխարենը հանրային աշխատանքներ կատարելով: