|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում քիչ են այնպիսի ընտանիքները, որոնց անդամներից որեւէ մեկը վարկային պարտավորություն չունենա այս կամ այն բանկին կամ վարկային կազմակերպությանը: Նույն տրամաբանությամբ էլ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները հաճախ են դիմում ֆինանսական կառույցներին՝ բիզնեսը զարգացնելու, առողջացնելու կամ էլ նոր բիզնես հիմնելու նպատակով:
«Հայկական ժամանակ»-ն ուսումնասիրել է Հայաստանի բանկերում գրավադրված եւ հետագայում բանկի սեփականությունը դարձած անշարժ գույքերի ցանկերը:
Ուսումնասիրության արդյունքները մտահոգիչ են: Մայրաքաղաքում եւ դրանից դուրս գտնվող մի շարք ընկերությունների գույք դարձել է բանկերի սեփականություն: Դրանց թվում են՝ ռեստորաններ, գրասենյակային տարածքներ, ձկնաբուծարաններ, ավտոմեքենաների սպասարկման կետեր եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում