|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Լիբիայում հրադադարի կոչ է արել. հայտնում է Газета.ру-ն:
Նա նշել է, որ երկիրը պետք է վերադառնա քաղաքական բանակցություններին, քանի որ երկու կողմերի բախումներից տուժում են խաղաղ բնակիչներ: Մոգերինին հույս ունի, որ Լիբիայում թույլ չեն տա ռազմական իրավիճակի սրում ա և կողմերը բանակցություններին կվերադարձնեն:
Նշենք, որ Լիբիայի ազգային բանակը, մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, փորձում է գրավել մայրաքաղաք Տրիպոլին:
Հակամարտությունն ունի 8 տարվա պատմություն: Երկրում երկիշխանություն է՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: