|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018֊2020 թվականների համար։
Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։
Հատկանշական է 2 փաստ՝
1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ֊Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։
2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները»։